Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախընտրական երկու հարցում

Հասարակություն
960a60f0bb4364745ebf247054f0064c

Ներկայացնում է Baltic Surveys /The Gallup Organization-ը


Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը ներկայացրել են իրենց իրակնացրած հարցումների հերթական փուլի՝ հունվարի 25-ից փետրվարի 2-ի արդյունքները։


Պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթվա վերջին հարցված ընտրողների մեծամասնությունը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 69%-ը ասել են, որ քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին (3%-ով ավելի, քան հունվար ամսին էր):Հարցված ընտրողների 11%-ը ասել են, որ քվեարկելու են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 5%-ը` Պարույր Հայրիկյանի օգտին, 5%-ը` Հրանտ Բագրատյանի, 1 %-ը` ԱնդրեասՂուկասյանին: Ա. Հարությունյանին, Ա.Մելիկյանին և Վ.Սեդրակյանին աջակցում էին ավելի քիչ, քան 1% յուրաքանչյուրի օգտին: Միևնույն ժամանակ, հարցվածների 9%-ը դեռ չեն որոշել, որ թեկնածուին աջակցել (հունվարի կեսին ունեցած 16%-ի դիմաց):

Ծրագիրն իրականացվել է Արմնյուզ հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։

Ներկայացնում է TNS opinion-ը


Այսօր «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները ներկայացրել է նաեւ TNS opinion-ը

TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում, ինչպես նկարագրված է ստորեւ: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը ։

Ըստ այս հարցման՝ եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% [-10,6% 2013-ի հունվարի հարցման տվյալների համեմատ]:

Հարցման համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է 33,0% [+12,2%] վավեր քվե։

Հունվարի 31-ին (այս հարցման դաշտային աշխատանքի առաջին օրվա ավարտին) դեռեւս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաեւ աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9% [+0,1%] վավեր քվե: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես եւ հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե: