Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 17-ին մարզիկները կպարեն

Հասարակություն

Հայ մարզիկները Ռուսաստանից վերադարձել են 4 մեդալով:

Հայաստանի Մուայ Թայ ֆեդերացիայի մարզիկները փետրվարի 1-3-ը մասնակցել են Ռոստով քաղաքաում տեղի ունեցած Համառուսաստանյան մրցաշարին ու ստացել են 2 ոսկե ու 2 արծաթե մեդալ:

Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, , Բելառուսի, Լատվիայի ու Հայաստանի մարզիկները: Թայլադակն բոքսի պատանի չեմպիոնները պատմում են, որ հաղթանակները դժվարությամբ տրվեցին: Վնասվածքներից էլ, բնականաբար, խուսափել չի հաջողվել: Սակայն ոչ դժվարությունը, ոչ էլ վնասվածքները նրանց հետ չեն պահում շարունակել զբաղվել սիրելի սպորտաձեւով:

»Երբ մտնում եմ ռինգ, մոռանում եմ ամեն ինչ ու մտածում եմ միայն հաղթանակի մասին, հենց դրա համար էլ հեշտությամբ եմ հաղթում՞, - վստահեցրեց ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը:


Հայաստանում Մուայ Թայ ֆեդերացիան ունի 120-ից ավելի աշակերտներ: Միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք ունեն, միայն, արդեն Հայաստանում չեմպիոն դարձած մարզիկները,- ասում է ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը:

«Մեր մարզիկներն ունեն նաեւ Մուայ Թայ աշխարհի ֆեդերացիայի անձնագիր, որն արդեն շոշափելի արդյունք է նրանց կարիերայում»,- վստահեցրեց ֆեդերացիայի նախագահը:

Ի դեպ, ամեն տարի մարտի 17-ին, ամբողջ աշխարհում, նշում են Մուայ Թայ-ի օրը: Մարզիկները դուրս են գալիս փողոց, պարում են Մուայ Թայի պարը ու ցուցադրական մարտեր են անցկացնում: ֆեդերացիայի նախագահը արդեն քայլեր է ձեռնարկում, որ հայաստանը նույնպես, այս տարի միանա ակցիային: