Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնագրային ծառայություններն աշխատելու են վաղը

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությանը ըստ գտնվելու վայրի մասնակցելու համար այլ համայնքի հաշվառում ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 11-ին:

Այդ առիթով տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև փետրվարի 9-ի և 10-ի ոչ աշխատանքային օրերին` հերթափոխով, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ