Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը դեռ Թբիլիսիում Է

Պաշտոնական
53d11fec73722c7186238686f9a6760a

Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում կայացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամկո ծառայությունը։