«Գոլ բաց թողեցինք, որը չպետք է լիներ»
«Խաղի վերջում այնպիսի գոլ բաց թողեցինք, որը չպետք է լիներ։ Երեւի զգոնությունը թուլացրինք` մտածելով, որ հաղթել ենք։ Մենք դժվար էինք պաշտպանությունից անցնում հարձակման։ «Բորուսիան» լավ էր փակում բոլոր գոտիները։ Սակայն երկու շաբաթ ունենք պատասխան խաղին լավ պատրաստվելու համար», - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այդպես է մեկնաբանել երեկ կայացած չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Շախտյոր» - «Բորուսիա» հանդիպումը:
Բանն այն է, որ Ուկրաինայի չեմպիոնը խաղի ավարտից երկու րոպե առաջ 2:1 հաշվով հաղթում էր իր մրցակցին եւ տիրում էր նախաձեռնությանը: Սակայն 88-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մատս Հումելսը անկյունային հարվածի խաղարկումից հետո գլխի հարվածով վերականգնում է հավասարակշռությունը եւ իր թիմին փրկում վերահաս պարտությունից:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Գերմանական հանրահայտ «Բիլդ» թերթը նրա խաղը գնահատել է 2 բալով (5 բալանոց համակարգով): Ամենաբարձր գնահատականի արժանացել է «Բորուսիայի» դարպասապահ Վեյդենֆելերը` 5: