A
A
Սեյրան Օհանյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 22-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստին:
Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչությունը։