Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազության հայտարարությունը

Պաշտոնական
781abd319d962b669ca35fe85ff7a531

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը

ՀՀ Նախագահի ընտրությունների օրը` 2013թ. փետրվարի 18-ին, ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում դատախազությունն արձանագրել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու 5 ահազանգ, որոնք անմիջապես ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ` մատնանշված հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու համար:

Արդյունքում` մեկ դեպքով ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, երկու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ փետրվարի 22-ին հարուցվել են քրեական գործեր: Եւս երկու դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է ոստիկանությունում:

Մանրամասներն` այստեղ

http://genproc.am/am/177/item/7639/