A
A
Հայաստանի հրաձիգները առայժմ 2-րդ տեղում են
Հայաստանի հրաձիգներ Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը եւ Արթուր Պետրոսյանը հաջող են մեկնարկել նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնության վազող թիրախ նորմալ վազք վարժաձեւում (30+30 կրակոց):
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի կենտրոնը, դանդաղ վազք վարժությունից հետո մեր մարզիկները ընդհանուր հաշվարկով վաստակել են 826 միավոր եւ զբաղեցնում են 2-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի թիմը, որը ունի 847 միավոր:
Անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը 278 միավորով առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:
Նույն վարժության աղջիկների մրցումներում Հայաստանից կմասնակցի Լիլիթ Մկրտչյանը: