Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաշինգտոնում հուշագիր է ստորագրվել

Տնտեսություն
a6e63c9de5eae6c933c5fdacb3a7d420

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:

Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը:

Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը:

Հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ և զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ և ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական և տեխնոլոգիական համագործակցություն և նորարարության վրա հիմնված աճ:

Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների:


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ