Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Պաշտոնական
bcc08be162ffce7ad3e5ec9093d0450c

Այսօր Երեւանում նախաստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև; Այն նախաստորագրվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում

«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին» համաձայնագիրը նպատակ ունի առավել ակտիվացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը, խթաել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո:

Հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժինը։