Չեն ցանկանում վերադառնալ Բաքու
Բուլղարացի ծանրորդներ Վելիչկո Չոլակովը, Իվան Ստոիցկովը եւ Բոյանկա Կոստովան, որոնք ադրբեջանական անձնագրեր ունեն, այլեւս չեն ցանկանում վերադառնալ Բաքու եւ շարունակել ելույթները այդ երկրի դրոշի ներքո:
Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան նրանց դիմաց Բուլղարիայի ֆեդերացիայից պահանջել է 380 հազար եվրո փոխհատուցում, իբր իրենք այդքան գումար են ծախսել նրանց տեղափոխման համար: Բուլղարական կողմը այդ կապակցությամբ հայտարարել է, որ ֆեդերացիան ոչ մի գումար չի ստացել Բաքվից եւ նման ֆինանսական միջոցներ չունի ծանրորդներին ձեռք բերելու համար:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնակարգով, եթե ծանրորդը ցանկանում է փոխել հավաքականը, ապա նա 4 տարի չպետք է հանդես գա իր նախկին երկրի ազգային թիմից: Արագ տեղափոխություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ծանրորդով հետաքրքրվող երկրի ֆեդերացիան համապատասխան փոխհատուցում է վճարում նրա դիմաց: