Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 79-րդ տեղում է

Տնտեսություն
9ac20adb109396ff5e4bfa055c0a61f4

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ կառավարությունում հերթական նիստի օրակարգին անցնելը հայտնեց, որ երեկ հրապարակվել է նոր զեկույց համաշխարհային զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ։ Հայաստանը 11 կետով բարելավել է իր դիրքը։

«140 երկրների մեջ մենք 79-րդն ենք։ Շատ լավ է, որ 11 կետով բարելավել ենք մեր դիրքերը, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ուսումնասիրի զեկույցը, ներկայացնի մեր ուժեղ և թույլ կողմերը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի, որպեսզի էապես բարելավենք մեր դիրքերը»,- իր խոսքում նշեց Տիգրան Սարգսյանը։