A
A
Խորհրդատվություն՝ զորակոչի մասին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է զորակոչի և զինվորական ծառայության հետ կապված անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Այն տրամադրվելու է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում, որը գտնվում է ք.Երևան, Օրբելի 6/148 հասցեում: Մինչ այցելությունը անհրաժեշտ է աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, գրանցվել 060 545-600 հեռախոսահամարով:
Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։