Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Լի Կեցյանին

Պաշտոնական
ecc37a7dfad0e0dba94b825c4e03d46a

«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և մաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՉԺՀ կառավարությունը մեծ հաջողությունների կհասնի` ապահովելով Չինաստանի հետագա կայուն ու ներդաշնակ զարգացումը:

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վերընթաց զարգա¬ցումը, ինչը, վստահ եմ, առաջիկա տարիներին էլ ավելի կամրապնդվի և կընդլայնվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»:
Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։