Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորոգեցին եւ բացեցին

Պաշտոնական
bbdc5b3a712a5b82a4a7b8a9aa227fdb

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է շենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և աշխատանքային նոր պայմաններին:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով:
Տեղեկացվել է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են արդիականացման աշխատանքները: Արդեն իսկ շահագործման են հանձնվել համայնքային ոստիկանության ութ հենակետեր: Առաջիկայում ամբողջովին պատրաստ կլինի նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր շենքը: Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։