Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկելու են գործարարների դժգոհությունները

Տնտեսություն
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում և այլն):

Գործարարներից ստացված դժգոհությունների հիման վրա կքննարկվեն նաև կեղծ և չլիցենզավորված ապրանքների շրջանառության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցեր: Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ, ներկա կլինեն մեր երկրում գործող մոտ 30 ընկերությունների ղեկավարներ:


Հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի վարչությունը։