Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զամբիայի դեսպանը ԱԳՆ-ում

Պաշտոնական
339aebef8c7c224b14bf5ac66df81f4b

Մարտի 21-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդային (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` կողմերը համատեղ ջանքերով կսերտացնեն ու կզարգացնեն հարաբերությունները` արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը, և որ դեսպան Հափունդան իր ներդրումը կունենա այդ գործում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների