12-օրյա ժամկետ
Գործադիրը ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի իրականացման «Նաիրիտ գործարան ՓԲԸ գիտահետազոտական բազայի հիման վրա տեխնոպարկի (տեխնիկաներդրումային տիպի հատուկ տնտեսական գոտու) ստեղծում» միջոցառման կատարումն ապահովելու իրատեսական` նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 12-ամսյա ժամկետ է սահմանել։
Օրինագիծը կներկայացվի ԱԺ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով։ Նախագծի ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման կարգը կհամապատասխանի 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների տրամաբանությանը` ապահովելով քաղաքացիների իրավունքների իրականացումը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։