Քաղաքապետն այցելել է անօթեւաններին
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի թափառաշրջիկ անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ:
Տարոն Մարգարյանը ծանոթացել այսօր կացարանում փաստացի բնակվող 41 անօթևանների կենցաղային պայմաններին և իրականացվող ծրագրի ընթացքին: Քաղաքապետը զրուցել է շահառուների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և մեկ անգամ ևս վստահեցրել, որ սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է մշտապես համապատասխան աջակցություն ցուցաբերել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կենտրոնին նվիրաբերվել են անօթևանների խնամքի համար անհրաժեշտ իրեր:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։