A
A
Վագոն-տնակներ են այրվել
Ապրիլի 5-ին, ժամը 04.55-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաբաջանյան-Անկախության փողոցների խաչմերուկում այրվել է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.01-ին, մարվել` 06.24-ին: Ամբողջությամբ այրվել է Ս. Մովսիսյանին պատկանող վագոն-տնակը (12 քմ):
Ըստ ԱԻՆ մամլո ծառայության՝ գիշերը նաեւ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել` 03.37-ին:
Այրվել են Գ. Գյոզալյանին պատկանող թիվ 19 վագոն-տնակի պատի և տանիքի փայտյա կառուցատարրերը (8 քմ):