A
A
Զոհրաբյանի վիճակը կայուն ծանր է
Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել։
«Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը փորի տրավմա, ձեռքի և գանգի ոսկերերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ գտնվում է ՛՛Արմենիա՛՛ բ/կ-ում, իսկ ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն:
Իսկ մամուլի այն հրապարակումները, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստի մասին, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք:
Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ։