Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրաձորցիները ակցիա են անելու

Հասարակություն
86e1547e34dcaed4fe6cf848456ba12f

Ապրիլի 6-ին Մեղրաձորի բնակիչները Մեղրաձոր գյուղում բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ ցիանային արտադրության: Բանակիչները լսել են, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած ցիանային արտադրության նախագծին:

Բողոքի ակցիային կմասնակցեն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը: