Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարպետյանին կացարան չեն տրամադրել (տեսանյութ)

Հասարակություն
267255e1200aecd4492b66013782b2e4

Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանին, որրին թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը, հայտնեց, որ իրեն չեն տրամադրել հատուկ կացարան, չկան կենցաղային պայմաններ և անգամ քնելու տեղ չեն հատկացրել:

Մինչդեռ նա պետք է գտնվեր օրենքով նախատեսված՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում։
Ալեքսանդր Վարպետյանը մնացել է տրանզիտային ընդհանուր սպասասրահում և գիշերել երկաթյա աթոռների վրա:

Հիշեցնենք, որ պրն Վարպետյանը օդանավակայանի տարանցիկ գոտում դեռ պետք է մնա մինչև այս կիրակի: Նրան ետ են ուղարկելու Ստամբուլի չվերթով։

Մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ։