Բլոգերն օգտագործեց գաղջ բառը
Այս պահին Ֆեյսբուքում համատարած սեւ PR է, կարծում է բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով այդ ներկայացնելու համար՝ օգատգործում Սերժ Սարգսյանի օգտագործած բառը.
« Շատ գաղջ մթնոլորտ է։ Միայն վիրավորում են միմյանց ու այդ ամենը երբեմն անցնում է բոլոր սահմանները։ Վիրավորում են ոչ միայն իրար , այլ նաեւ ընտարիքի անդամներին»։
Ըստ նրա՝ Հայաստանն առանձնանում է հարեւան երկրներից նրանով, որ ամենահաճախվող կայքերը նրանք են, որոնք սոցիալական ցանցերի գրառումներն են արտատպում։
«Սա ուղղակի ունիկալ երեւույթ է։ Օրինակ Ռուսաստանում երբ կայքերը վերցնում են, որեւէ գրառում, անպայման վերլուծում են այն, նոր միայն տեղադրում իրենց կայքում»,- ասաց բլոգերը։
Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին, ապա բլոգերն ասում է, որ այն սոցցանցերում դեռ չի մեկնարկել։ «Մինչեւ այսօր քաղաքական ուժերի լեզվակռիվները նախագահական ընտրությունների վերաբերյալ են»,- ասաց Տիգրան Քոչարյանը։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ առանձնացնում է ավագանու ընտրություններին, քաղաքական ուժերի մոտեցումը։
«Ընդդիմադիր կուսակցությունները համապետական նշանակություն են տալիս ընտրություններին, իսկ իշխանականները փորձում են հակառակը համոզել՝ ասելով թե ավագանու ընտրությունները չպետք է քաղաքականացնել»,- ասաց քաղաքագետը։