Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ՝ Պռոշյանի գյուղապետի հիշատակին (տեսանյութ)

Հասարակություն
ff5b67b1a726a1b969f0c60bf1080f57

Այսօր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորությանը մասնակցելու համար Երեանի 15-րդ թաղաամսից մինչեւ Պռոշյան գյուղ երթ-ակցիա էր կազմակերպվել:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ եւ Պռոշյան գյուղի մի շարք դպրոցկաններ Հրաչ Մուրադյանի ընկերների հետ ծաղիկներով եւ պաստառներով քայլեցին մինչեւ գյուղապետի տուն:

Այսօր գյուղում դադարեցվել են դպրոցի դասերը, մարդկանց մեծ մասն էլ, ըստ դպրոցականների, աշխատանքի չի գնացել, որպեսզի մասնակցի գյուղապետի հուղարկավորությանը:

Ակցիայի մասնակից Վարդան Բալյանը նշում է, որ այս կերպ իրենք արտահայտում են իրենց վերաբերմունքը դեպքին, իրենց բողոքը համակարգի դեմ եւ աջակցությունը զոհվածի հարազատներին ու ընկերներին:

« Նա այս փտած համակարգի հերթական զոհն էր ամենայն հավանականությամբ»,-ասում է Բալյանը:

«Երկրի քաղաքացին, նամանավանդ այն քաղաքացին, որը իր կյանքն է նվիրել մեր հայրենիքին, Արցախի ազատագրմանը, այսօր զոհվում է ներքին թշնամու կրակոցից: Մենք մեր բողոքն եք արտահայտում հենց դրա դեմ»,-ասում է ակցիայի մասնակից Սյուզան Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հրաչ Մուչադյանը սպանվել էր ապրիլի 2-ին հրազենից՝ հենց Պռոշյանի գյուղապետարանի առջեւ: