Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի ամենաարժեքավոր վայրը

Հասարակություն
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը, ինչպես իր նախորդները, կերդվի այն Աստվածաշնչի վրա, որը պահվում է Մատենադարանում:

«Դրանից հին էլ կա, բայց դա միակ ամբողջական Աստվածաշունչն է, որը արդեն քանի անգամ երդման արարողությանն մասնակցել է սահմանադրության հետ միասին», -ասում է Մատենադարանի խորհրդի նախագահ Սեն Արևշատյանը:

Այսօր Մատենադարանում պահվում են 18000 ձեռագիր մատյաններ, որից 11000-ը հայերեն է և որոնց թիվը անընդհատ համալրվում է:

Սեն Արեւշատյանը մեծ հպարտությամբ է ընդգծում , որ նման հսկայական ժառանգություն ունենալու համար հայ ժողովուրդը պարտական է Մեսրոպ Մաշտոցին: Գիտնականի խոսքերով այն հոգևոր և գրավոր մշակույթը, որ ստեղծվեց Մաշտոցի շնորհիվ մեծ ավանդ է ոչ միայն հայ , այլ նաև համաշխարհային մշակույթի համար:

Նա հիշեցրեց, որ հենց Մաշտոցի գրերի գյուտից հետո փոխվեց հայ քաղաքակրթական և մշակութային կոդը:

Գիտնականը համոզված է, որ Մատենադարանի ձեռագիր մատյանները հիանալի սկզբնաղբյուր են գիտության տարբեր ճյուղերի ուսումնասիրության համար: Սեն Արեւշատյանը հատկապես առանձնացնում է մի քանի մատյան:

«Ինձ համար որպես փիլիփոայության պատմությամբ զբաղվողի շատ արժեքավոր է 13-րդ դարի ձեռագիր Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոցը» , որը մեզ հասել է միակ օրինակով», - ասում է պարոն Արեւշատյանը:

Մատենադարանում է պահվում նաև Մշո ճառընտիրը, որի 600 էջի պատրաստման համար պահանջվել է 600 հորթ:

Իր հարստության շնորհիվ է, որ Մատենադարանը երբեւէ այցելուների պակաս չի ունենում;

«Անցած տարի 2012 այցելուների թիվն աննախադեպ հասավ 80000, դա շատ ,մեծ թիվ է , գնալով այդ թիվը ավելանում է, Մատենադարանի համբավը տարածվում է, որին նպաստեց նաև նոր մասնաշենքի կառուցումը» , -ավելացրեց Սեն Արեւշատյանը: