«Բնապահպանության նախարարությունը գործ չի անում» (տեսանյութ)
Բնապահպանության նախարարությունն անգործության է մատնված: Այս կարգախոսով այսօր «Թեղուտի Պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամները երթ անցկացրեցին Հանրապետության հրապարակից՝ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։
Ակցիայի մասնակիցների խոսքերով, Բնապահպանության նախարարությունը վերահսկողություն չի իրականացնում Թեղուտում տեղի ունեցող գործողություների նկատմամբ։
«Թեղուտում այս պահի դրությամբ իրականացվում է հանքաարդյունաբերական գործունեություն՝ միանգամայն նոր 2010թ. նախագծով։ Այդ նախագիծը չի անցել փորձաքննություն և այլն։ Այսինքն, այս պահի դրությամբ այդ նախագծով իրականացվող գործունեությունը համարվում է անօրինական»,-ասաց «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախափեռնության» անդամ Արթուր Գրիգորյանը։
Բնապահպան-ակտիվիստներն այսօր Թեղուտում իրականացվող, ըստ իրենց, հանցգործության մասին հողրդում ներկայացրին ՀՔԾ։ Բնապահպան ակտիվիստները հիշեցրին, որ ՀՔԾ արդեն դիմել էին 2012թ. դեկտեմբերի 21-ին, սակայն արձագանք մինչ օրս չեն ստացել։
Ըստ Արթուր Գրիգորյանի՝ ՀՔԾ-ը պատասխանել է լրագրողներից մեկին, որ իրենք որևէ փաստաթուղթ չեն ստացել, մինչդեռ տեսախցիկը և ֆիքսել էր, թե 3 ամիս առաջ ինչպես են ակտիվիստները հաղորդումը հանձնում դատախազությանը։
Բնապահպանները իրենց հաղորդումը հանձնեցին կրկին տեսախցիկի առաջ։
«Վատատես եմ և չեմ կարծում նորից արձագանք ունենա, որովհետև մյուս կողմը՝ էդ մեծահարուստները և օլիգարխներն են, փողերը կթում եմ էս երկրից և տանում դուրս, եթե Սահմանադրական դատարանը իրապես ճիշտ գործի մեր երկրում, բնականաբար, կտեսնեն անօրինական կետերը և կհետևեն»,-նշեց ակցիայի մասնակից Էմիլիա Գորդոնը։