A
A
Գավաթը փոխանցեց Ստեփանակերտին
Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո անցկացվել է Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպում: Վետերանների մրցամարտին հետևել են նաև Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը:
Շնորհավորելով Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների մրցաշարի մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի թիմին է փոխանցել առաջնության գավաթը:
Հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։