Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ջոն Հեֆերնին

Պաշտոնական
3f374f455dc91c83e0b359b9f85eb58e

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական և հումանիտար ոլորտները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։