Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհներն անցանելի են

Հասարակություն
f7890c097d78e5e4db98b875d7a856f5

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: