Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1500 կրակոց

Պաշտոնական
4ef224f899dda04ddc6ea7dbfb66a74b

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն