Ինչո՞ւ համերգը սկսվեց ուշացումով (տեսանյութ)
«Դորիանս» եւ Սիրուշո» համերգի կազմակերպիչները բացատրել են, թե ինչու է համերգը սկսել ուշացումով։
«Սկսվել է 19:35՝ պայմանավորված հանդիսատեսի հոսքով»,- նշված է
Deem Communications -ի պարզաբանման մեջ,-Ինչ վերաբերվում է դահլիճի Ձեր մատնանշած կիսադատարկությանը, դա սուբյեկտվ կարծիք է, և թողնում ենք Ձեր հայեցողությանը»։
Կազմակերպիչները նաեւ տեղեկացնում են, որ տոմսերի արժեքը եղել է 3000 - 50000 ՀՀ դրամ (3000, 6000, 8000, 10000, 15000, 2000, 25000, 30000, 40000, և 50000 ՀՀ դրամ բաժանումներով): 25% զեղչ արվել է համերգին նախորդող 2 օրերին՝ 15000 և ավելի արժողությամբ տոմսերի համար:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2013թ. երգի մրցույթից առաջ «Դորիանս» ռոք խումբը հանդես եկավ հայ հանդիսատեսի համար։ Մարզահամերգային համալիրում օրերս Դորիանսը իր սիրված երգերից զատ կատարեց նաեւ «Լonely planet» երգը, որը պատրաստվում է ներկայացնել Եվրատեսիլում
«Դորիանս»-ի հետ համատեղ ելույթ ունեցավ նաև Հայաստանը՝ Եվրատեսիլում արդեն ներկայացրած Սիրուշոն։ 2008թ. նա իր «Քելե-քելե» երգով գրավեց 4-րդ հորիզոնականը։
Հայաստանը Եվրատեսիլ մրցույթին մասնակցում է 2006թ-ից։ Առաջինը Եվրոպական բեմում հայկական եռագույնը բարձրացրել է Անդրեն։ Նա հաջողություն մաղթեց Գոռ Սուրջյանին Եվրատեսիլում, սակայն չթաքցրեց, որ իրեն դուր չի գալիս նախատեսած երգը;
«Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը» արդեն թվով 58-րդ է:Այս անգամ այն տեղի է ունենալու շվեդական Մալմյո քաղաքում։