Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համահայկական երիտասարդական շարժման հայտարարությունը (տեսանյութ)

Հասարակություն
6bf91105fc819056af5a1963790bf011

Ապրիլի 8-ին` երեկոյան, շարժման անդամ երիտասարդները խաղաղ ակցիա են իրականացրել Հյուսիսային Պողոտայում, 2 ուսանող, բնակիչերի համաձայնությամբ, մտել են հարակից շենքերից մեկի շքամուտք և 4-րդ հարկից պաստառ են կախել: Ոստիկանները ներս են մտել և առանց նախազգուշացման, ուժով հանել են պաստառը: Մոտ մեկ ժամ անց, ուսանողները ավելի մեծ խմբով փորձել են կրկնել ացկիան, այս անգամ ոստիկանությունը բիրտ ուժ է կիառել երիտասարդների նկատմամբ: Ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով երիտասարդներից մեկը քիչ է մնացել ընկնի 4-րդ հարկից, ինչպես նաև ճղվել է պաստառը: Ոստիկանությունը չի ներկայացրել ոչ մի իրավական հիմք, ոստիկանության աշխատակիցները անգամ հրաժարվել են ներկայանալ:

Մենք դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները և հիշեցնում, որ վաղը ժամը 9-ին հավաքվելու ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ` դասադուլի ակցիան իրականացնելու: