A
A
Զինամթերք՝ մանկապարտեզի մոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 8-ին, ժամը 16.30-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է 75 մմ տրամաչափի հրետանային արկ, որը ՀՀ ՊՆ զորամասի սակրավորները տեղափոխել են զորամաս:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։