Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ում զոհվել են ՀՀ քաղաքացիներ

Հասարակություն
0a8d02416a4c7e22f9f37c0ea92d12ef

Ապրիլի 9-ի գիշերը ժամը 00:15-ի սահմաններում Ռուսաստանի Վլադիմիրսկի մարզի Պետուշինսկի շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, իրար են բախվել Mitsubishi Lancer մակնիշի մեքենան և ՙԳազել՚ մարդատարը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախնական տեղեկավտության համաձայն ավտովթարի արդյունքում տուժել են ՀՀ 6 քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների 5 քաղաքացիներ տեղում զոհվել են, իսկ 1 քաղաքացի ծանր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիրսկի մարզային իշխանությունների հետ և շարունակում է ճշտել տուժած քաղաքացիների տվյալները և ավտովթարի մանրամասները:

Այս պահի դրությամբ հայտնի է զոհված ՀՀ 3 քաղաքացու անուն. Սարգսյան Սասունիկ, Ավագյան Զոհրաբ, Վարդանյան Վարդան:

Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։

 Իսկ ԱԻՆ-ը հայտնում է.

Մարտի 9-ին, ժամը 13:17-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա: Ճանապարհին` Պետուշկի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացիներ`
1. Արմեն Վարդանյան («ԳԱԶել»-ի վարորդ, ծնվ.1966թ.), հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի ԲԿ, վիճակը միջին ծանրության:
2. Զուրաբ Ավագյան - տեղում զոհվել է,
3. Սասունիկ Սարգսյան (ծնվ.1963թ.) - տեղում զոհվել է,
4. Վարդան Վարդանյան (ՀՀ, ք. Արթիկ) - տեղում զոհվել է:
Մյուս զոհված անձանց ինքնությունը պարզվում է: