Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցական ճարտարապետությանը արդիականացում է պետք

Հասարակություն
2d5cab3d835cf8398baa2d7c4289bc6f

Հայաստանում կառուցվող եկեղեցիները կառուցվում են վաղ և ուշ միջնադարյան հայ դասական ճարտարապետական ոճով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ճարտարապետության տեսաբան Իվա Սարգսյանը։

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի և Ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնը կազմակերպել են «Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» ֆորումը։

«Դրա նպատակն է դուրս բերել մասնագիտական եզրահանգում եկեղեցաշինության բնույթի և կերպարի արդիականացման հնարավորության վերաբերյալ, որը կձևակերպի մանիֆեստի տեսքով», -ասաց արվեստաբան Սեդա Շագոյանը։

Իսկ Իվա Սարգսյանը ավելացրեց, որ ծրագրի նպատակն է հասկանալ ինչպիսի եկեղեցական ճարտարապետական կերպարով է հանդես գալիս հայ եկեղեցին 21-րդ դարում այսօր։ Նրա կարծիքով եկեղեցականները ևս պետք է հասկանան , որ արդիականությունը լավ է, իսկ ինչպես այն կդրսևորվի, յուրաքանչյուր բանախոս կներկայացնի իր պատկերացումները։

«Այն դասական կառուցվածքը, որ այսօր եկեղեցիները կառուցվում են բացարձակապես չեն համապատասխանում այն հումքին, որ կա Հայաստանում... Մեզ մոտ ճարտարապետական ձևը նախ և առաջ արդյունք է համակարգ գլոբալ խնդիրների լուծման համար, իսկ եթե տվյալ կառուցվածքը չի համապատասխանում է դեկորացիա է դառնում։ Օրինակ՝ խորշը կամ կամարը պատահական չեն եղել, դրանք ունեցել են տեկտոնական նշանակություն», -ավելացրեց ճարտարապետության տեսաբանը։