Բնապահպանները ոստիկանությունում են (տեսանյութ)
Բնապահպան ակտիվիստներին բերման են ենթարկել: Այսօր Ազգային ժողովի դիմաց քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ մի խումբ բնապահպանների ոստիկանները տարել են ոստիկանական բաժանմունք: «Մեզ ոչինչ չասացին: Քաշքշելով, հրելով նստացրին մեզենան ու տարան: Ոչ ներկայացան, ոչ էլ ասացին, թե ուր են տանում»,- քիչ առաջ «Ա1+»-ին ասաց բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Բնապահպաններ Մարիամ Սուխուդյանը, Արման Ալեքսանյանը և Արման Վերմիշյանը այս պահին գնտվում են Ոստիկանության Էրեբունի բաժանմունքում:
Մարիամ Սուխուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն պահին, երբ իրենց ձերբակալեցին, իրենք ոչ մի կարգ չէին խախտում, իսկ ոստիկանները ԱԺ ի դիմաց տեղի ունեցած բախումների գլխավոր հրահրողներն էին:
«Մենք նստել էինք գետնին: Ոստիկանները Մեզ տրորում էին և ամենակատիկներին տարան` բախումներից խուսափելու համար»,- ասաց Մարիամը:
Նրանք դեռևս չգիտեն, թե իրենց երբ են ազատ արձակելու: Բնապահպաններից մի քանիս էլ այս պահին գտնվում են Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում: