A
A
Հայաստանը 82-րդ տեղում է
Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի ժամանավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ երեկ հրապարակվել է «Համաշխարհային ցանցային տեղեկատվության զեկույց»-ը: 144 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 82-րդ տեղում։ «Այս զեկույցում մենք 12 քայլով առաջ ենք գնացել՝ չնայած դրան մրցակցային առումով հետ ենք մնում Ադրբեջանից եւ Վրաստանից»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ պետք է անենք ամեն ինչ դիրքերն էլ ավելի բարելավելու համար։