A
A
Հրդեհ կոնյակ տեղափոխող բեռնատարում
Այսօր տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն է զետեղվել, որ Թբիլիսի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռուիս» թունելում այրվում է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով հաղորդել է, որ նախնական տվյալներով հրդեհը մեկուսացված է:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր Երևանից Փոթի ուղևորվող մակնիշի բեռնատարի վարորդի խցիկում (վարորդ Վրաստանի քաղաքացի Ռուխաձե Մալխաս): Տուժածներ չկան: Մասամբ այրվել է բեռնատարի խցիկը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։