Կոլաժների ցուցահանդես
Ս. Փարանաջովի տուն-թանգարանի հարեւանությամբ (Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն) ապրիլի 14-ին` ժամը 14:00-21:00, տեղի կունենա «Հայաստանի թանգարանների համար» կոլաժների ցուցահանդես-վաճառքը:
Կոլաժիստ Կարինե Վարդանյանի (Kare Vartin) աշխատանքների առաջին ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է թանգարաններ եւ պատկերասրահներ այցելությունները խթանելու, ինչպես նաեւ Հայաստանի թանգարաններին աջակցելու նպատակով:
Վաճառքի հասույթի 30%-ը նվիրվելու է հենց Փարաջանովի տուն-թանգարանին:
Նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նաեւ ամեն անգամ օգնել կարիք ունեցող որեւէ անհատի: Այս անգամ ցուցահանես-վաճառքի հասույթից որոշակի օժանդակություն կարվի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լուսինե Գեւորգյանին, ով առողջական լուրջ խնդիր ունի եւ բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք ունի: