Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան համագումար են անում

Հասարակություն
06187c959e554e2e35f9945434ebdc87

Վաղը տեղի կունենա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը:

Համագումարի ընթացքում կներկայացվեն ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը, տեղի կունենա միության վարչության անդամների ընտրություն:

Համագումարին ակնկալվում է ինչպես Տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների, այնպես էլ հանրապետության նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների մասնակցություն: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ տեղեկատվական գրասենյակը։