A
A
Կարգադրություն
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ստորագրել է կարգադրություն` 2013 թվականի ապրիլին անցկացված ցուցադրական մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ ձեռք բերած բարձր արդյունքների համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների արժեքավոր նվերներ հանձնելու մասին: Այս մասին հայտնում է ԼՂՀ Նախագահի մամլո ծառայությունը։