A
A
«Էլ գետ չի մնացել, ձուկ չի մնացել»
Հայաստանում 144 փոքր ՀԷԿ-եր կան, որի արդյունքում գետ չի մնացել: Այսօր «Հայաստանի էկոլոգիական թեժ կետերը» եռօրյա վարպետության դասին ասաց Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվեցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը:
«Մենք արդեն կորցրել ենք մեր ձկնաշխարհը, պարենային այն բերքատվությունը, որ տալիս էր Սևանն ու գետերը»,- մտահոգվում է պարոն Գաբրիելյանը:
Նրա կարծիքով՝ այսօր ժողովուրդը օտարված է իշխանությունից. գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-ի վերաբերյալ համաձայնությունների պայմանավորվածությունները, ձեռք են բերվում գյուղապետից, ավագանուց, իշխանության ներկայացուցիչներից:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք փոքր ՀԷԿ-երի շահագործմանը դեպքում էլեկտրաէներգիայի գնի նվազմանը՝ Արամ Գաբրիելյանը ասաց. « Գինը չի կարող իջնել, եթե բարձր սակագնով է տրվում ներդրողին»։