Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգնում են փրկարարները

Հասարակություն
2f0380eda9dd7494d8212a940906e54b

Ապրիլի 12-ին, ժամը 20.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 30 շենքի 52-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` անօգնական վիճակում հայտնաբերվել է 1934 թ. ծնված Ռ. Ղազանչյանը, ով հրաժարվել է բուժօգնությունից:

***

Հայտնաբերվել է դի

Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերվել է 1968 թ. Մամիկոն Մարտիրսյանի դին` պարանով կախված վիճակում:

***