Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել է կայանված մեքենային

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Ապրիլի 13-ին ժամը 04.30-ի սահմաններում Վայոց ձորի մարզում` Վերնաշեն-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 31 ՏՏ 568 պ/հ ավտոմե¬քե¬նան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21103» մակնիշի 78 VV 078 պ/հ ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1973 թ. ծնված Գարիկ Մարտիրոսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: