Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանի կիրճից դիակ են դուրս բերել

Հասարակություն
bc9b5d7598daadfbe75965f947120317

Ապրիլի 13-ին, ժամը 11.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարները գետից դուրս են բերել Երևանի բնակիչ՝ 1976թ. ծնված Ռուբեն Ներսիսյանի դին:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։