Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը դադարեցնում է համագործակցությունը

Հասարակություն
95621b0d5be80103b48f143ea4a1a323

Ապրիլի 30-ից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյանը կդադարեցնի իր համագործակցությունը «Մարդու իրավունքների տուն» ՀԿ հետ:

Պատճառը կազմակերպության անվանումն է: 2013թ. ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրել է, որ նորվեգական «Մարդու իրավունքների տուն» կազմակերպությունը խիստ մտահոգված է, որ Հայաստանում հիմնվել է նույնանուն կազմակերպությոն առանց իրենց հետ համաձայնեցնելու:

Խնդիրն այն է, որ կան նաև հայաստանյան մի շարք ՀԿ-ներ, ովքեր համագործակցում են նորվեգական այս կազմակերպության հետ և իրենք են ցանկանում այդ անունը կրել Հայաստանում: ԱԺ համապատասխան քննարկումներից հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները խնդրել են «Մարդու իրավունքների տուն» ՀԿ-ին լուծել անվան հետ կապված խնդիրը, սակայն ապարդյուն:

«Ցավում եմ, որ ձեր կազմակերպությունը չի պատրաստվում հրաժարվել միջազգայնորեն ճանաչված այդ անունից: Հուսամ` մենք կգտնենք այլ գործընկերներ, ովքեր կկարոողանան մեզ հետ շարունակել մարդու իրավունքների կրթության և պաշտպանության այն ծրագիրը, որը թեև սուղ միջոցներով, բայց արդյունավետ իրականացնում էինք Ձեզ հետ վերջին 11 ամիսներին»,- ասված է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ: