Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամիրյան փողոցը փակ էր

Հասարակություն
ac000a0897a702d920ad059cffde5747

Հանրապետության հրապարակ հասնելու համար մի ընտրեք Ամիրյան փողոցը։ Այն փակ է։

Ամիրյան փողոցում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Այսօր առավոտվանից մինչեւ ժամը 20.00-ը վարորդները ստիպված այլ ճանապարհներով երթեւեկել։

Ոչ միայն վարորդներին,այլեւ անցորդներից շատերին էր վրդովվեցրել ասֆալտապատման աշխատանքները։

Նրանք նշում էին, որ ճանապարհի ասֆալտը փոխելու կարիք չկար եւ հենց Կենտրոնի փողոցները ասֆալտապատելը միայն մեկ նպատակ էր հետապնդում.
«Ավագանու ընտրություններին ավելի շատ ձայն հավաքել»։

Իսկ նրանցից մեկն էլ ավելացրեց, որ շատ ավելի լավ կլիներ, եթե ասֆալտապատվեին Երեւանի ծայրամասերում գտնվող անմխիթար փողոցները։