Քաղցրացրու հիշարժան օրդ՝ «MONO»-ով (տեսանյութ)
Ցանկանո՞ւմ եք հարսանեկան արարողությանը զարմացնել հյուրերին համեղ ու յուրօրինակ տորթով, «MONO PATISSERIE» ֆրանսիական հրուշակեղենի ընկերությունը կօգնի Ձեզ։
«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված հարսանեկան ամենամյա ցուցահանդեսին «MONO» ընկերությունը ներկայացել էր հարսանեկան տորթերով և սեղանի զարդարման համար նախատեսված քաղցր աքսեսուարներով, նույնիսկ յուրատեսակ տարոսիկներով։
«MONO» ֆրանսիական հրուշակեղենի ընկերության ներկայացուցիչ Փառանձեմ Ազարյանը, նշելով, որ Հայաստանում քիչ չեն որակյալ խմորեղեն արտադրող ընկերությունները, ընդգծում է. «Մերն առանձնանում է, եւ անունն արդեն խոսում է դրա մասին, որ ֆրանսիական հրուշակեղեն է, և ամեն ինչը պատրաստվում է բարձրորակ և արտասահմանից բերվող մթերքով»։
Չնայած «MONO PATISSERIE» ֆրանսիական հրուշակեղենի ընկերությունը հայկական շուկա մուտք է գործել ընդամենը երեք տարի առաջ, սակայն արդեն ոչ միայն իր ուրույն տեղն ունի, այլև ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հսկայական բանակ։
«Ունենք խմորեղենի շատ մեծ տեսականի, մոտ 50 տեսակ, եթե ոչ ավել։ Ես ասում եմ 50-ը, քանի որ այն անփոփոխ է, մնացածը փոփոխվում է։ Նորություններ են մտցվում։ Յուրաքանչյուր տեսակ ունի յուրահատուկ համ, և դիզայն, ամեն ինչով»,- ասում է Փառանձեմ Ազարյանը։
«MONO» ընկերության հարսանեկան տորթերը տարբերվում են իրենց թե համային և թե արտաքին տեսքով. մասնագետների հմուտ ձեռքերի աշխատանք՝ անսպառ երևակայությամբ։ Այստեղ ընդունվում են հարսանեկան ցանկացած տորթի պատվեր։
«MONO» հրուշակեղենի ընկերությունում գործում է զեղչային ճկուն համակարգ բոլոր հաճախորդների համար։