Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջափնյակում հուշաքար է բացվել

Հասարակություն
e219fbd4fc31ad8b749d43d064e5c896

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հուշարձանը տեղադրվել է Հալաբյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքի անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Կատարվել է օրհնության կարգ: Հուշարձանի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն